Ծնվել, մեծացել եմ Երևանում, սովորել Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում և ավարտել սույն կրթօջախի ջութակի բաժինը: 21 տարեկան հասակում տեղափոխվել եմ Նիդերլանդների թագավորություն` մշտական բնակության: 2003 թ.-ից ի վեր որպես քրեադատավարական մասնագիտացված, երդվյալ նոտարական թարգմանիչ աշխատում եմ իրավաբանական դաշտում, տարբեր դատական ատյանների, նոտարների, փաստաբանների, իրավապահ մարմինների շրջանակներում: Ունեմ նաև հարուստ փորձ հոգեբանական-հոգեբուժական ասպարեզում` թարգմանելով տարբեր բուժ.հաստատությունների, կլինիկաների, թերապևտիկ կենտրոնների համար: Լինելով ջութակահար հեշտությամբ եմ տիրապետոեմ նաև հեռախոսային թարգմանություններին, որտեղ ձայնային ելևէջների ճշգրիտ վերարտադրումը չափազանց կարևոր դեր կարող է խաղալ:
|